Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    08.05.2015| 09:15
    ...թե ԱԺ-ում Գալուստ Գրիգորիչի շուրջն օղակը, որ Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումից հետո բավականին պրկված էր, այս օրերին էլ ավելի է պրկվել` սրելով առանց այդ էլ լարված վիճակը, մասնավորապես «պրեմիաների» մասով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.05.2015| 01:00
    ...թե Գագիկ Ծառուկյանին ամենևին դուր չի գալիս, որ իր անունը կապում են Տիգրան ՈՒրիխանյանի նորաստեղծ կուսակցության հետ։
  • Ասում են...

    Ասում են...

    28.04.2015| 00:21
    ...թե ՀՀ կառավարությունում ամենաբարձր մակարդակով օրենքի նախագիծ են նախապատրաստում սպիրտի ներմուծումը Հայաստանի տարածք մոնոպոլիզացնելու վերաբերյալ։
  • Ասում են...

    Ասում են...

    21.04.2015| 00:17
    ...թե «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքից հետո ազատամարտիկների հայտարարած հացադուլը ոչ իրենց կամքով չեղյալ հայտարարվեց: Ազատամարտիկներն այս քայլով պահանջելու էին ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին ու նրա հետ ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներին:
  • Ասում են...

    Ասում են...

    17.04.2015| 00:07
    ...թե քաղաքական դաշտում, հատկապես առաջին և երկրորդ նախագահների, «թևերում» բավականին «սև» նստվածք են առաջացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձությունները վատիկանյան պատարագ, տարբեր երկրների «ճանաչումներ», բանաձևերի ընդունում, Քիմ Քարդաշյանի այց, որի ընթացքը ոչ միայն ողջ աշխարհի, միջազգային մեդիա-դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց, այլև լուրջ հիստերիա բարձրացրեց Թուրքիայում ու Ադրբեջանում:
  • Ասում են...

    Ասում են...

    14.04.2015| 00:30
    ...թե ամեն մարդկային խորթ չէ նաև «պունկտուալ»-օրինասեր եվրոպացիներին: «Քաղցր կյանքից» նրանք նույնպես չեն հրաժարվում` փորձելով հաճելին համակցել օգտակարի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    10.04.2015| 01:05
    ...թե ապրիլի 24-ից անմիջապես հետո չի բացառվում, որ ներքաղաքական կյանքում կրկին աշխուժացումներ լինեն:
  • Ասում են...

    Ասում են...

    03.04.2015| 00:58
    ...թե Տիգրան ՈՒրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետևում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, այլև առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ:
  • Ասում են...

    Ասում են...

    31.03.2015| 00:33
    ...թե «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը, որքան էլ ծայրահեղ են ու անընդունելի անգամ ընդդիմադիր ուժերի համար, այդուհանդերձ, իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում:
  • Ասում են...

    Ասում են...

    27.03.2015| 01:09
    ...թե վերջին շրջանում ծայր առած վարչապետափոխության թեման մեծ անհանգստություն է պատճառել «կոնկուրենտ ֆիրմային», որն էլ, խոշորացույցն աչքերին, փորձում է հասկանալ, թե դրսից ով կարող է «ներս գալ» որպես վարչապետ, ներսից էլ ինչ հնարավոր թեկնածուներ կարող են հայտնվել «անփոխարինելի» Արգամիչի աթոռի «վրա»: